պատմություններ

 

 

 Կամքի ուժ

 

Ամեն մարդ ունի իր կամքի ուժը, թե հոգում և թե կյանքում: Մարդ կարող է հասնել իր բոլոր երազանքներին, իր սիրուն: Եթե ուզում ես քո կյանքում ինչ որ բան փորձել, և փոփոխել և ի վերջո այդ փոփոխությունը դարձնել սովորական փորձ, քեզ հարկավոր է կամքի ուժ: Իմ կարծիքվ կամքի ուժ նշանակում է եթե մարդ ունի շատ մեծ ցանկություն նա պետք է այն առաջ տանի մինչև վերջ, մինչև հասանի նրան`  երազանքին: Կարող ես հասնել քո նպատակին, անգամ նույնիսկ մանր  և փոքրիկ քայլերով, եթե ունես կամքի ուժ: Ձեզ ներշնչեք այն, որ ձեզ պետք կգա ապագայում, և կօգնի: Եթե քեզ թվում է թե ինչ որ կերպով ձեր համար օգուտ տվող բան եք անում, մի քանի ամիս հետո դա կդառնա սովորական զբաղմունք, և ինքդ քեզ այլևս չես կարող ստիպել, դու ձեռք կբերես կամքի ուժ: 

Ոչ ոք չի կարող ինձ քաշել դեպի ներքև

 

Իմ սրտի փոխարեն կրակ է, ես չեմ վախենում մթությունից, քանի որ այնտեղ չկա ոչինչ վախենալու, ինձ մոտ գետ է հոգուս փոխարեն, և մի փոքրիկ նավակի մեջ, ամբողջ կյանքիս իմաստն է այնտեղ: Իմ ողջ կյանքում դու ես ինձ մոտ եղել, երբ ինձ մոտ ոչ ոք չկար, այս բոլոր լույսերը չեն կարող ինձ կուրացնել, դու սիրում ես ինձ, քանի որ ոչ ոք չի կարող ինձ քաշել ներքև: 


Իմ կյանքի պատմությունը

 

Այդ պատերի վրա գրված են պատմություններ, որոնք չեմ կարող բացատրել: Ես բացեցի իմ սիրտը, օրեր էին անցնում, բայց դա մնում էր դատարկ: Առավոտյան նա ինձ ասաց, ար նա վստահ է, քանի որ ես բացել էի իմ սիտը, օրեր էին անցնում, բայց դա դեռ ,մնում էր դատարկ:  Այսօր գիշերը ես այստեղ չեմ լինի, երկիրը բացել է իմ ոտքերի տակ, ես նույնպես կառչած եմ ոչնչից: 

  Իմ կյանքի պատմությունը ես այն բերել եմ իմ տուն, ես ծաղսում եմ ժամաանակս և ետևում նրան ամբողջ գիշեր, քանի դեռ տաք էր, ժամանակը սառչում է: Այդպիսին է աղբը, բայց ես նրան լույս եմ տալիս, Եվ ապա նրա սերը իզուր կմահանա, սակայն իր հոգին չի մնա դատարկ...


Աշնան մեղեդին


Աշուն միշտ գեղեցիկ, գունազարդ։ Երեք գույն՝ կանաչ, կարմիր, դեղին, որոնք մեղմ խշխշում են ։ Երբ քամին մեղմ փչում է, հազարավոր գույնզգույն տերևներ են իջնում վայր, իջնում փափուկ։ Իսկ լացող ուռենին, աշնանը կարծես երգում է մի տխուր երգ։ 

 


 

  Գալիս են...                                                              

 

  Գիշեր: Գիշերվա ժամը երկուսնանց կես: Յոթերորդ երազում սավարնում էի: Մյուս տան անդամները խորը քնի մեջ էին: Իսկ գողերը մեր տանը հանգիստ գողություն էին անում, վերցնում էին ինչ պատահեր: Բնավորությանս համաձայն ես միշտ այդ ժամերին արթնանում եմ ծարավից: Երբ սենյակից դուրս էի գալիս, լսվեց մի աղմուկ: Դեռ քնի մեջ էի, չէի հասկանում թե ուր եմ գնում: Գնացի, ինձ թվաց եղբայրս է, նրանց ժպտացի և առաջ անցա: Ջուրս խմեցի և եկա պառկելու: Երբ պառկեցի և հիշեցի որ եղբայրս մնացել է մորաքրոջս տանը: Բախտի բաերմամբ եղբայրս սիրում էր միշտ իր հեռախոսի զանգի ձայնը տարօրինակ ձայներ դնել: Հիշեցի որ նա իր հեռախոսը մոռացել էր տանը, սեղանի վրա, ես էլ դա դրել էի հեռուստացույցի կողքին: Հիշեցի որ նրա հեռախոսի զանգի ձայնը ոստիկանության ազդանշանի ձայն էր: Այնքանով էի հանգիստ որ հայրս տանն էր: Կամաց գնացի և դրսի դուռը ներսից կողբեցի: Գնացի սենյակ,պառկեցի և զանգեցի եղբորս համարին: Բախտս բերելով զանգի ձայնը շատ բարձր էր: Ես զանգում եմ, զանգը գնաց, ես լսում եմ հեռախոսի ձայնը և գողերի խառնաշփոթ ոտնաձայները: Տան անդամները լուռ և հանգիստ քնած էին: Իսկ ես այդ ընթացքում անկողնուցս վեր կացա և գնացի խոհանոց, խոհանոցից դուրս եկա թավայով: Ես լսում եմ հեռախոսի զանգի ձայնը և գողերի խառնաշփոթ ոտքերի ձայնը: Իսկ ես էլ այդ ընթացքում հասցրեցի հարվածել մի գողի դեմքին, այնպես հարվածեցի որ քիթը կոտրվեց: Շրջվեցի, և տեսա հայրիկիս իր խոհարարական հաստ ու ծանր տախտակով: Հայրս հասցրեց ուժգին հարվածել մյուսին, նա տեղում գիտակցությունը կորցրեց և ընկավ հատակին: Տեսա երրորդը վազում է իմ հետևից, քանի որ ես մեր տունը անգիր գիտեի, գաղտնագողի անցա մյուս սենյակ, մինչ գողը վազում էր իմ հետևից ես դուռը կամաց բացեցի, իսկ նա երբ շրջվում էր, այդ շրջվելու պահին ես դուռը թափով փակեցի դեմքին, լսեցի որ ատամները թափվում էին հատակին, և իհարկե լսեցի ինչպես նա ընկավ հատակին: Մինչ գողերն ուշկի էին գալիս այդ ընթացքում հայրս զանգահարեց ոստիկանություն: Քսան րոպեից նրանք այստեղ էին: Նրանք հավաքեցին գողերին, նստացրին ավտոմեքենան և տարան, տարան դեպի ոստիկանության բաժին: Եվ մենք այդ ընթացքում տունը հավաքեցինք, վերջացրինք: Գնաինք որպեսզի պառկենք, տեասանք որ առավոտվա ժամը յոթն է: Արդեն եկել է ժամը տասը: Տան անդամները արդեն զարթնել էին: Եղբայրս էլ վերադարձավ տուն: Մենք որոշել էինք այդ ամենը պահել գաղտնիք: Բայց եղբորս պատմեցինք, և ասացինք որ դա մնար գաղտնիք: Հայրս միշտ բարկանում էր եղբորս վրա, թե ինչ աննոռմալ ձայներ էր դնում իր հեռախոսի զանգի վրա: Բայց այս անգամ նա գովեց եղբորս, և ասաց որ այդ հեռախոսի ձայնի շնորհիվ մենք կարողանանք բռնել գողերին: 

 

Տարօրիանկ փորձություններ

Ես մի օր որոշեցի գնալ հավանոց։ Այնտեղ ես շատ փորձություներ հաղթահարեցի։ Հանկարծ իմ դիմաց դուրս եկավ Տղաաքլորը։  Նա հսկա էր ինչպես Գուլիվերը, բայց տարօրինակ: Նրա աչքերը դուրս էին ընկած, ոտքերը տինոզավրի  ոտքեր էին, ձեռքերը դոդոշի  ձեռքեր, պոչը տինոզավրի  և ագռավի ձայնով։  Նա սկսեց կրակ արձակելով, և գետինը դղրդացնելով վազել իմ հետևից, ես մի պահ կանգ առա շունչ քաշեցի ու տեսա մի հավի ձու, դա այնքան մեծ էր, որ գլորվեր վրաս ես տեղում  կլխճորվ էի: Հավերի  կչկչոցները լսվում էին: Ես ետ վերադարձա հավանոց ու ընկա փոսը, որը պատրաստել էր Տղաաքլորը: Նա ինձ վառեց ու մոխիր սարքեց, միայն իմ աչքերն էին  մնացել: Ես տեսնում էի թե նա ինչպես է վրաս ծիծաղում: Նա ինձ հունից հանեց, ես էլ չդիմացա ու բարձր  կչկչացի: Իսկ հավերը իմ ձայնը լսելով կչկչալով, վազեցին ինձ մոտ, նրանք տրորեցին Տղաաքլորին ու վառեցին: Իսկ ինձ սկսեցին կտցահարել: Հաջորդ օրը ես գնացի ծով, նրանք ինձ այնքան էին կտցահարել որ լողալիս ատամներս թափվեցին: Ես ման եկա-ման եկա բայց չգտա: Ես մնացի անատամ:

 

 

 Միայնության հոգին

 

  Լռություն, միայնություն: Փակված եմ չորս պատի մեջ: Ամենուր դատարկություն է, լռություն: բազմոցին նստած նայում եմ չորս կողմս, ոչինչ չկա, միայն ես եմ: Լուռ լսում եմ ժամացույցի ձայնը, տերևների խշխշոցը և այլն: Ներդաշնակ լռություն է, գլուխս կախ նայում եմ հատակին:  Հուզված քայլում եմ այս ու այն կողմ: Քանի որ...

Երկու տարի առաջ մայրս ինձ արգելում էր տանից դուրս գալ: Նա միշտ վրաս բարկանում էր, և արգելում: Օրերից մի օր, երբ մայրս աշխատանքի էր, որոշեցի գնալ ընկերուհուս տուն: Այնպես ստացվեց որ մայրս այդ օրը շուտ եկավ, տեսավ որ ես տանը չեմ: Եվ բարկացած եկավ այստեղ, ձեռքին մի փայտի կտոր: Ինձ հարվածելով տարավ տուն: Ինձ գցեց մի մութ նկուղ որպես պատիժ, և առանց մի հաց տալու:  Անցավ մեկ, երկու ժամ: Միայն իմ շնչառություն էի լսում: Ձանձրույթից քնեցի: Արդեն առավոտվա ժամը ութն է: Մայրս աշխատանքի է: Աշխատանքից եկավ, ժպիտով ինձ նկուղից հանեց, համբուրեց, տարավ խոհանոց, և նստեցրեց ճաշելու: Մի փոքր զրուցեինք և նա գնաց մի փոքր հանգստանար: Իսկ այդ ընթացքում հիշում էի նրա երեկվա հարվածները: Ամբողջ մարմինս կապտուկներ է, իսկ այտս կարմրած: Մի պահ ատեցի նրան, ուզում էի որ նա մահանար, որ ես հանգիստ կյանքվ ապրեմ: Այդպես անցավ մեկ տարի: Մայրս ծանր հիվանդ էր, չէր կարողանում խոսել, ուտել, շատ էի վախենում: Նա դիմացավ ընդամենը երկու շաբաթ: Ես նրան կորցրի: Դա իմ սխալն էր, Աստված ինձ պատժեց իմ խոսքերի համար: Եվ ահա արդեն ձմեռ է: Ցուրտ է, մրսում եմ: Մորս նկարի կողքին նստած եմ և խոսում եմ նրա հետ: Հիշում էի իմ և նրա կատակները, թե ինչքան էինք ծիծաղում: Նա ինձ միշտ ասում էր` որ ես այլևս չլինեմ, և ես շարունակում էի դու միշտ իմ սրտում կմաս: Հիշում եմ և արտասվում: Թե ինչ սխալ եմ գործել ես: Զղջում եմ խոսքերիս համար, բայց ավաղ արդեն ուշ է:Այդպես անցավ ևս մեկ տարի: Տանը միայնակ, նորից մորս եմ հիշում, չեմ կարողանում առանց նրա, տխուր է: Եվ այդպես անցավ ժամեր, օրեր ամիսներ: Ամբողջ օրն տանը: Եվ միայնակ...

  Լռություն, միայնություն:  Փակված եմ չորս պատի մեջ: Ամենուր դատարկություն է, լռություն: բազմոցին նստած նայում եմ չորս կողմս, ոչինչ չկա, միայն ես եմ: Լուռ լսում եմ ժամացույցի ձայնը, տերևների խշխշոցը և այլն: Ներդաշնակ լռություն է, գլուխս կախ նայում եմ հատակին:  Հուզված քայլում եմ այս ու այն կողմ... Եվ նորից ու նորից հիշում նրան:

 

 

 

Ով էր դա եղել

 

Ձայններ...

 

ՄԱՍ-1:

 

Եղբայրս երկար ժամանակով գնում էր ճամփորդության: Իսկ ես և փոքրիկ քույրս մնացինք տանը: Ես տան բոլոր դռները կողբել էի, ոչ մի բաց դուռ համարյա չկար: Մենք երկուսով քնում էինք մի փոքրիկ սենյակում: Արդեն իջնում էր երեկոն, և մենք պատրաստվում էինք քնել: Անկողինները բաց արեցի և պառկեցինք: Նա արդեն քնած էր, իսկ ես պառկած հետաքրքիր մի գիրք էի ընթերցում: Հանկարծ դռան բացվելու մի ձայն լսեցի, գիտեի ինձ թվացել էր: Բայց ոչ, հատակի ճռոցի և ոտքրի պարզ ձայներ էին լսվում: Մտքովս անցավ թե եղբայրս է, հետո ասացի նա չի կարող,  հետո մտածեցի մանյակ է, սկսեցի վախենալ: Այդ ձայները տանում էին դեպի խոհանոց, բացվեց դարակը և գդալ-պատարաքաղները թափվեցին հատակին: Ամբողջ մարմնով փշաքաղվել էի, հետո լսվեց աման կոտրվելու ձայնը, արդեն դողում էի: Երևի վերջ, այլևս ձայն չէր գալիս: Եվ նորից լսվեց ոտքերի ձայները, նրանք  գալիս էր դեպի մեզ: Վախիցս չէի կարողանում շնչել, շունչս պահել էի: Եվ հանկարծ նա կանգ առավ, և քայլերը փոխվեցին դեպի հյուրասենյակ: Կարծես նա գիտեր, որ այստեղ փոքրիկ երեխա կար: Միացավ հեռուստացույցը, ինչ-որ տարօրինակ երաժշտություն էր գնում: Համարյա արդեն մեկ ժամ էր անցել, երևի քնած էր: Բախտս նրանով էր բերել որ փոքրիկ քույրս քնած էր մնացել: Սպասեցի-սպասեցի, հեռուստացույցը անջատվեց: Տեղից վեր կացավ և գնաց: Ոտքերի ձայնները տանում էին դեպի տան դռան մոտ, բայց հետաքրքիրն այն էր որ դռան բացվելու և փակվելու ձայն չլսվեց: Գնաց: Ուզեցի մի պահ դուրս գալ, բայց հոգիս չէր թողնում, կարծես մի վատ բան կլիներ: Եվ այդպես, մնացի արթուն մինչև լույսը բացվեց: Արդեն առավոտվա ժամը ինն էր: Անկողնուցս դուրս եկա, և հիշեցի երեկվա պատմությունը: Առաջինը գնացի խոհանոց, և ինչ տեսնեմ, գդալ-պատարաքաղները թափված էին, իսկ սեղանին շարված էր դանակները, տեսնես ինչու էր դրել, այն էլ դանակ: Հետո գնացի հյուրասենյակ: Մրգերը թափված էին հատակին, դանակը դրված էր բազմոցին, չգիտեմ ինչի համար, և հայելին ճաքած: Բայց ամենահետաքրքիրն այն էր որ, նա եկավ դեպի մեզ, և հետո կանգ առավ. Չգիտեմ: Եվ այդպես էլ ես չիմացա թե դա ով էր: Եվ չէի ցանկանա, որ դա նորից կրկնվեր…

 

ՄԱՍ-2:

 

 Հաջորդ օրը,  ես փոքրիկ քույրիկիս տարել էի քրոջս տուն, որպեսզի իմանամ թե ինչ է կատարվում մեր տանը: Առավոտյան դասի էի: Գիշերը արդեն ընկել էր, պառկեցի և սկսեցի գիրք ընթերցել: Արդեն կես ժամ անցավ, քնեցի, ձեռքս կախվեց, զգում էի սրտիս աշխատանքը: Եկավ առավոտվա ժամը յոթը: Արագ վեր կացա, ամեն ինչ արեցի, պատրաստվում էի դուրս գալ, գնացի սենյակ, անկողինս ծածկոցով ուղղակի ծածկեցի: Գնացի, անցան ժամերը, եկավ տուն գալու ժամը: Եկա, մտա սենյակ, և տեսնեմ որ անկողինս գեղեցիկ և առանց թերությունների հավաքած է: Շատ էի վախեցել: Գնացի որ նստեմ ճաշեմ, տեսնեմ ամաններ են կոտրված, գդալները թափված և այլն: Հետո ինչ որ ոտքի ձայներ եմ լսում, վազեցի մտա սենյակ, դուռը կողբեցի, ծածկոցս քաշեցի գլխիս և պառկեցի: Լսում եմ, ինչ որ մեկը թակում է պատը, ես նույնպես թակեցի, նա նորից շարունակեց: Իմ մեջ խոսում եմ, կարող է ցեց է, բայց ցեցը այդքան ուժեղ չէ: Հետո այդպես անցավ հինգ րոպե, տասը րոպե: Ձայնը կտրվեց: Լսում եմ մեկը տան մեջ վազում է: Արդեն լացում եմ: Չգիտեմ ուր, որ, անկյունը փախնեմ թաքնվեմ: Ծանր եմ շնչում, շունչս կտրվում է: Լսեցի, մեկը դուռը բացում է, գնացի բացեցի, տեսնեմ ոչ ոք չկա: Այդ սարսափելի ձայներից, ես արդեն խելագարվում եմ: Դուրս եկա խոհանոց, ջուր խմեցի, գնում էի սենյակ, և ինչ-որ վազող ստվեր տեսա, գալիս էր դեպի ինձ: Վախիցս արագ վազեցի սենյակ, դուռը կողբեցի, և պառկեցի: Լացում եմ…

 

ՄԱՍ-3:

 

 Զգում եմ անկողինս ճոճվում է: Այդ ամենը տևեց երկու րոպե: Արագ վեր կացա վազեցի խոհանոց, և դիմացովս մի անկարագրելի ստվեր անցավ: Մնացի, տեսնեմ ով է նա, ինչ է ուզում: Անցավ մի քանի րոպե, նա չեկավ: Բոլոր լույսերը անջատեցի, մի լապտեր վերցրի, և գնացի: Տան մեջ քայլում եմ, ոչ ինչ չկա: Մտածեցի պահարանի մեջ է, դանդաղ, կամաց գնացի, բացեցի միայն հագուստն էր երևում: Բարձր ճչաց, վախենալով, դողալով վազում եմ, վազում եմ սենյակ: Մտա, նորից դուռը կողբեի, նորից մտա անկողին: Նա, նա վարագույրի ետևում էր: Ես միայն, նրա շնչառությունն էի լսում: Լսուոմ էի, ինչպես է վրաս գոռում, կարծես բարկացած է, զայրացած: Վերջ: Այլևս ոչինչ չի փրկի: Ես կսպասեմ մահվանս, կտանջվեմ: Մեկ է, միակ փրկությունս վազելն է, մեկ է վազեմ, միևնույն է նա ինձ հետևում է: Ավելի լավ է մեռնեմ, քան քրոջս կորցնեմ: Եվ այդպես շարունակ, սպասեցի: Ձայնը մեկ է չի կտրվում: Վերջ, այլևս չեմ կարող: Անցան րոպեներ, ձայնը դեռ կա, նա դեռ կա: Գիտեմ մահս կողքիս է, հաստատ մեռնելու եմ: Հանկարծ սենյակի դուռը բացվեց, պատուհանը բացվեց, տեսնեմ մեկը մոտենում է, ափսոս միայն հագուստն է երևում: Ես ուժերս հավաքեցի, և համարձակորեն, արագ վազեցի, տեսա նրա դեմքը, նրա դեմքը: Սարսափելի էր: Ես այդ վախից այնքան բարձր ճչացի, այնքան բարձր, որ իմ ահռելի ձայնից ես անգամ վախեցա: Հիմա, վազում եմ ես չեմ տեսնում: Նա դիմացս ելավ և…

 

 

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...