բնություն



Ծիածան

Ծիածան, անձրևից հետո երկնքում հայտնվող բազմերանգ կարմիրի տեսքով մթնոլորտի տեսողական երևույթ է։

Բոլոր ծիածաններն ունեն ամբողջական շրջանագծի ձև, սակայն նայողը տեսնում է այդ շրջանագծի միայն հորիզոնից վերև գտնվող կեսը։ Ամբողջությամբ ծիածանը կարելի է տեսնել երկնքից։
Ծիածան չի երևում այն ժամանակ, երբ Արեգակը գտնվում է հորիզոնից 42°-ից ավելի բարձրության վրա։
Աստվածաշունչում նշվում է, որ ծիածանը հայտնվել է համաշխարհային ջրհեղեղ հետո, որպես մարդկությանը ներելու նշան։ Հայերենում այս երևույթն ունեցել է նաև ծիրանի գոտի, տիրկան կամ տիրական գոտի (Տիր աստծու անունով), աստվածակամար (ըստ Անանիա Շիրակացու), Աստվածածնի գոտի անունները։ 

Սովորաբար, ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է բացված արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Դա տևում է մի քանիսից մինչև մի քանի տասնյակ րոպե։

Ծիածանին նման երևույթ կարելի է դիտել նաև ջրվեժներից և շատրվաններից գոյացած շաղերում։

Ծիածանի կենտրոնը գտնվում է Արևի սկավառակով և դիտորդի աչքով անցնող ուղղի վրա։ Ծիածանը երևում է այն ժամանակ, երբ մարդը մեջքով կանգնած է դեպի արևի կողմը։
Ինքնաթիռից ծիածանը կարելի է տեսնել ամբողջությամբ, կենտրոնում այդ նույն ինքնաթիռի ստվերով։

Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի գնդաձև կաթիլներում Արեգակի ճառագայթների բեկման, անդրադարձման երևույթներով, որոնք ուղեկցվում են ալիքի տարբեր երկարության ճառագայթների դիֆրակցիայով և ինտերֆերենցիայով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։


Ծիածանի գույներն են` Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, երկնագույն, մանուշակագուն:


<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

 방탄소년단...